Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) համապարփակ զեկույցը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կներկայացվի կազմակերպության հաջորդ նիստին եվրոպական երկրների կողմից ճնշումների մեծացման պատճառով: Այս մասին հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին։
«ԱԷՄԳ զեկույցը բաղկացած կլինի երկու մասից։ Առաջինը նվիրված կլինի ստուգումներին, իսկ երկրորդը՝ ԳՀՀԾ-ի եւ [Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2015թ.] 2231 բանաձեւի թեմային: Եվրոպական երեք երկրները մեծացրել են ճնշումը, եւ գործակալությունը հայտարարել է, որ հաջորդ անգամ կպատրաստի համապարփակ զեկույց»,- նշել է նա կառավարության նիստից հետո: Հեռարձակումն իրականացրել է SNN հեռուստաալիքը։
Իրանը հուսով է, որ ԱԷՄԳ-ն պրոֆեսիոնալ մոտեցում կցուցաբերի զեկույցի կազմման հարցում եւ «կխուսափի քաղաքական կողմնակալությունից», ավելացրել է ԱԷՄԳ ղեկավարը։ «Մեր համագործակցությունը գործակալության հետ շարունակվում է, եւ մենք գտնվում ենք նրա վերահսկողության տակ»,- եզրափակել է Էսլամին:





























