Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով կոստյում չի հագել՝ հանդիպելու Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին Սանդրինգհեմյան պալատում, թերևս կարող էր արժանանալ հերթական մեկնաբանություններին այդ առնչությամբ, բայց իր ոչ ֆորմալ ոճով ֆիրմային վերնաշապիկի սիմվոլիզմը կտրուկ աճել է ուրբաթ օրը Օվալաձև աշխատասենյակում վիճաբանությունից հետո, հաղորդում է BBC News-ը:

Ինչպես նշում են բրիտանական լրատվամիջոցները, ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հանդիպմանը Սպիտակ տանը ներկա գտնվող ամերիկացի լրագրողներից մեկը կոստյում չհագած Ուկրաինայի նախագահին մեղադրել է «այդ գրասենյակի արժանապատվությունը չհարգելու մեջ»։

Սակայն, ինչպես երեւում է, Մեծ Բրիտանիայի թագավորը Ուկրաինայի նախագահի արտաքին տեսքի հետ կապված խնդիրներ չունի։

Ավելի վաղ The Guardian-ը հայտնել էր, որ Ուկրաինայի և ԱՄՆ նախագահների Օվալաձև աշխատասենյակում հանդիպման ժամանակ լարվածությունը սկսել է աճել այն բանից հետո, երբ լրագրողներից մեկը հարցրել է, թե ինչու Զելենսկին հանդիպման համար կոստյում չի հագել։

«Ինչո՞ւ կոստյում չեք հագնում, կոստյում ունե՞ք»,- հարցրել է լրագրողը:

«Դուք ինչ-որ խնդիրնե՞ր ունեք», - ի պատասխան հարցրել է Զելենսկին:

«Շատ ամերիկացիներ խնդիր ունեն այն մարդկանց հետ, որոնք չեն հարգում Օվալաձեւ գրասենյակի դրես կոդը», - արձագանքել է լրագրողը։

«Այս պատերազմն ավարտվելուց հետո կոստյում կհագնեմ, այո։ Միգուցե ձերի նման մի բան, այո, միգուցե ավելի լավ: Չգիտեմ, կտեսնենք։ Միգուցե ավելի էժան բան: Շնորհակալություն»,- պատասխանել է Ուկրաինայի նախագահը։

Բրիտանական լրատվամիջոցները նշում են, որ պաշտոնական միջոցառումներին կոստյում կրելը կարող է մեկնաբաններին մղել պնդելու, որ Զելենսկին լուրջ չի վերաբերվում Ռուսաստանի հետ հակամարտությանը կամ նրան, որ պատերազմը գնում է դեպի թուլացում։

Հրամայական է, որ Ուկրաինայի նախագահը շարունակի ազդանշան տալ, որ պատերազմ է ընթանում. Նա դեռևս պայքարում է դրա դեմ և օգնության կարիք ունի։

Կոստյումներն ու փողկապները կարող են ցույց տալ, որ գործերը սովորականի պես առաջ են գնում, իսկ թշնամու ներխուժումը հետ մղելու մեջ ոչ մի արտասովոր բան չկա:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները սկսել են խոսել բարձր տոնով։ Թրամփը Զելենսկիին մեղադրել է երախտամոռության մեջ: Վեճին միացել է նաեւ ԱՄՆ փոխնախագահը։

Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության։

Կարճ ժամանակ անց Թրամփի և Զելենսկու մամուլի ասուլիսը չեղարկվել է, իսկ հանքային հանածոների գործարքը հետաձգվել է։ Սկանդալային բանակցություններից հետո Զելենսկու գլխավորած պատվիրակությանը հրահանգվել է լքել Սպիտակ տունը։

Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հարցազրույց է տվել CNN-ին, որի ժամանակ ասել է, որ Ուկրաինայի նախագահը պետք է ներողություն խնդրի ԱՄՆ նախագահից։ Միաժամանակ, Ուկրաինայի նախագահը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ հարկ չի համարում ներողություն խնդրել Դոնալդ Թրամփից։