Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Սպիտակ տունը գոհ է, որ եվրոպական անվտանգության ապահովման գործում եվրոպացիներն առաջատար դեր են ստանձնում, հաղորդում է BBC-ն։

Ըստ Ուոլցի՝ Եվրոպան այս ուղղությամբ պետք է ավելի շատ ջանքեր գործադրի։

Ուկրաինայի օգնության հնարավոր հետկանչման մասին հարցին ի պատասխան, Ուոլցն ասել է, որ Թրամփը հանդիպում է խորհրդականների հետ և որոշում է հետագա անելիքները։ Նա անտեսել է ճշտող հարցերը։

Թրամփի խորհրդականը նաև մեկնաբանել է Վլադիմիր Զելենսկու հետ նախագահի հանդիպումը, որի ժամանակ երկու առաջնորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել։

«Նրան կարող էին տնտեսական երաշխիքներ տալ, որոնք ձեռնտու կլինեին Ուկրաինային... Մենք իսկապես շփոթված ենք, թե ինչու մեզ հետ այդքան թշնամաբար վերաբերվեցին», -հայտարարել է Մայք Ուոլցը: