Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) Նյու Յորքի գրասենյակի ղեկավար Ջեյմս Դենեհին ստիպված է եղել հրաժարական տալ, հայտնել է NBC հեռուստաընկերությունը։ Նա ավելի վաղ քննադատել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ Կապիտոլիումի գրոհի գործով աշխատող ՀԴԲ գործակալների հետաքննությունը։

NBC-ի աղբյուրների տեղեկացմամբ՝ Դենեհիին առաջարկել են ընտրել ազատման եւ սեփական ցանկությամբ հրաժարականի միջեւ։ Մոտ մեկ ամիս առաջ ստորադասներին հղած նամակում նա անհամաձայնություն է հայտնել ԱՄՆ արդարադատության նախարարության պահանջին՝ ՀԴԲ բոլոր գործակալների ցուցակը ներկայացնելու մասին, որոնք հետաքննում էին 2021թ. հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի իրադարձությունները։ Ինչպես այն ժամանակ պնդում էր Դենեհին, «լավ մարդկանց հանում են ՀԴԲ-ից», եւ նրա գործակալները  «դառնում են [հարձակոմների] թիրախ այն բանի համար, որ կատարել են իրենց աշխատանքը օրենքի եւ բյուրոյի քաղաքականության համապատասխան»։