Չինաստանի կառավարությունը նախատեսում է նպաստել մարտականպատրաստության խորացմանը եւ Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի մարտական հզորության արագացված զարգացմանը։ Այս մասին նշվել է 14-րդ գումարման Համաչինական Ժողովրդական Կոնգրեսի (խորհրդարան) 3-րդ նստաշրջանի բացման ժամանակ կառավարության տարածած զեկույցում։
«Անցած մեկ տարվա ընթացքում մենք նոր կարեւոր առաջխաղացումների ենք հասել ազգային պաշտպանության եւ զինված ուժերի կառուցման ոլորտում»,- նշվել է փաստաթղթում։- Անհրաժեշտ է համակողմանիորեն ուժեղացնել ռազմական ու մարտական պատրաստությունը, արագացնել նոր որակի մարտական հզորության զարգացումը, ձեւավորել չինական բնութագրերով ժամանակակից ռազմական տեսության համակարգ եւ վճռականորեն պաշտպանել մեր պետության ինքնիշխանությունը, անվտանգությունը եւ շահերը»։
Զեկույցում նշվել է, որ անհրաժեշտ է համակարգել ջանքերը՝ բարեփոխումները խթանելու համար, որոնք վերաբերում են ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ոլորտներին, օպտիմալացնում են պաշտպանական գիտությունը, տեխնոլոգիաները եւ արդյունաբերական համակարգը, «բարելավում աշխատանքային մեխանիզմը՝ միասնական պետականռազմավարական համակարգն ամրապնդելու եւ համապատասխան կարողությունները զարգացնելու համար»:
Բոլոր մակարդակների կառավարությունները պետք է լիարժեք աջակցություն ցուցաբերեն ազգային պաշտպանության եւ զինված ուժերի կառուցմանը, «ուժեղացնեն եւ զարգացնեն բանակի անխախտ համախմբվածությունը իշխանությունների եւ ժողովրդի հետ», նշվել է զեկույցում։





























