ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում դիմել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել մնացած իսրայելցի պատանդներին։
«Շալոմ Համաս» նշանակում է «Բարև» և «Ցտեսություն»՝ դուք կարող եք ընտրել: Ազատ արձակեք բոլոր պատանդներին հիմա, ոչ ուշ, և անմիջապես վերադարձրեք ձեր սպանած մարդկանց բոլոր մարմինները, այլապես ամեն ինչ ավարտված է ձեզ համար: Միայն հիվանդ ու այլասերված մարդիկ են պահում մահացածների մարմինները, իսկ դուք հիվանդ այլասերվածներ եք»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Նա ասել է, որ ուղարկում է Իսրայելին «այն ամենն, ինչ անհրաժեշտ է գործն ավարտելու համար», և «Համասի ոչ մի անդամ ապահով չի լինի, եթե դուք չանեք այն, ինչ ես հիմա ասում եմ»:
«Ես հենց նոր հանդիպեցի ձեր նախկին պատանդներին, որոնց կյանքը դուք կործանեցիք։ Սա ձեր վերջին նախազգուշացումն է: Ղեկավարության համար հիմա ժամանակն է լքել Գազան, քանի դեռ հնարավորություն ունեք:
Դիմում եմ նաև Գազայի ժողովրդին՝ ձեզ հիանալի ապագա է սպասվում, բայց ոչ այն դեպքում, եթե պատանդներ եք պահում։ Եթե դուք դա անեք, դուք ՄԵՌԱԾ եք: Խելացի որոշում կայացրե՛ք: «ՊԱՏԱԴՆԵՐԻՆ ՀԻՄԱ ԱԶԱՏԵՔ, ԿԱՄ ՀԵՏՈ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԿՎՃԱՐԵՔ».





























