Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին դուրս է եկել իր ամերիկացի գործընկեր Փիթ Հեգսեթի հետ հանդիպումից, որը, նրա խոսքով, տևել է նախատեսվածից ավելի երկար:

Լրագրողները նրան հարցրել են ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հետախուզության փոխանակման կասեցման մասին և հարցրել են՝ արդյոք Բրիտանիան մտադիր է նույնն անել ԱՄՆ-ի հետ հետախուզական դաշինքի պատճառով: Հելին հարցին բովանդակային չի պատասխանել, հաղորդում է BBC-ն։

Նախ, նա ասել է, որ «հանդիպման սկզբում նախարար Հեգսեթը հստակ հասկացրել է, որ սա դադար է, որ ԱՄՆ-ն ցանկանում է առաջընթաց տեսնել»:

Երբ հարցրել են Բրիտանիայի դիրքորոշման մասին, Հելին պատասխանել է. «Երբ դուք ներգրավված եք կառավարությունում, երբ ներգրավված եք որոշումների կայացման և դաշինքի կառուցման մեջ և փորձում եք առաջ շարժվել խաղաղության ճանապարհով, որը մենք բոլորս պետք է անենք, ապա իրական ժամանակում մեկնաբանելն ամեն մի շրջադարձի մասին, չի օգնում հարցերին և, իհարկե, ոչ հետախուզական հարցերին: Սա մի բան է, որ մենք հրապարակային չէինք քննարկի»:

The Guardian-ն ավելի վաղ հայտնել էր, որ Բրիտանիան կշարունակի կիսվել Ուկրաինայի հետ իր ինքնուրույն հավաքած տվյալների և հետախուզական վերլուծության արդյունքներով, սակայն դա չի կարող փոխարինել ամերիկյան հետախուզության ողջ ծավալը: