Ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր Չինաստանը հավատարիմ է եղել երկխոսության և բանակցությունների միջոցով քաղաքական կարգավորմանը և գործադրել է բոլոր ջանքերը խաղաղ բանակցությունները խթանելու համար, ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին, հայտնում է Xinhua-ն։
Նա հավելել է, որ Չինաստանը միշտ օբյեկտիվ և անաչառ դիրքորոշում է ցուցաբերում ուկրաինական ճգնաժամի նկատմամբ և հանդես է գալիս սառը և հավասարակշռված լուծման կողմնակից։
Բոլոր կողմերի համար արդար, կայուն, իրավաբանորեն պարտավորեցնող և ընդունելի խաղաղ համաձայնագրի ձեռքբերումը շատ արժեքավոր ընդհանուր մտադրություն է ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար, և այն պետք է դարձնել ընդհանուր խնդիր, ասել է նախարարը։
«Չինաստանը ողջունում և աջակցում է խաղաղության հասնելու բոլոր ջանքերը։ Հակամարտության մեջ հաղթողներ չկան, խաղաղությունից ոչ ոք չի պարտվում։ Բանակցային սեղանը ոչ միայն կավարտի հակամարտությունը, այլեւ ճանապարհ կհարթի դեպի խաղաղություն»,- նշել է Վան Ին։





























