ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը մինչև ամառվա վերջ կորոշի՝ արդյոք կառաջադրվի Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնում, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Ասեկեսեները՝ արդյոք նա կառաջադրվի, ի հայտ եկան 2024 թվականի նախագահական ընտրություններում պարտվելու հաջորդ օրը։ Հարիսը չի բացառում նաև 2028 թվականին նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը։ Թեև դեմոկրատների նախնական ընտրությունները կարող են մրցունակ պայքարում անցնել, նա «բաց է պահում բոլոր տարբերակները», -նշել է աղբյուրը:

Հարիսն այս շաբաթավերջին Լաս Վեգասում մասնակցում է արհեստական ​​բանականության վերաբերյալ զրույցին: