Սիրիայի՝ Անկարայի աջակցությունը վայելող նոր ղեկավար Ահմեդ Շարաան դիմել է ժողովրդին Լաթաքիայում եւ Տարտուսում բախումների առիթով, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Նա, մասնավորապես, հայտնել է. «Տապալված ռեժիմի որոշ մնացորդներ փորձել են փորձարկել նոր Սիրիան, որը նրանք բավականաչափ չեն ճանաչում։

Մենք ցանկանում ենք նորից ոտքի կանգնեցնել Սիրիան, այլ ոչ թե հեղել ձեր արյունը։

Եթե Սիրիայի մի շրջանում փուշ է հայտնվել, ողջ երկիրը կբարձրանա։

Հին ռեժիմի մնացորդներն իրենց բռի եւ զզվելի գործողություններով փաստացի հարձակվել են ողջ Սիրիայի վրա։

Այսօրվա Սիրիայում չկա բաժանում կառավարության եւ ժողովրդի միջեւ»։