The Telegraph-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ամերիկյան զորքերը Գերմանիայից դուրս բերելու եւ Արեւելյան Եվրոպայում վերատեղակայելու հնարավորությունը։
Թրամփը դիտարկում է Գերմանիայից շուրջ 35 հազար զորքերի դուրսբերման հնարավորությունը, քայլ, որը կարող է ավելի վատթարացնել ԱՄՆ եւ Եվրոպայի հարաբերությունները:
ԱՄՆ նախագահը, որը բազմիցս զգուշացրել է, որ Եվրոպան պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի իր պաշտպանական հնարավորություններին, ավելի ու ավելի է հիասթափվում, որ Եվրոպան «մղվում է դեպի պատերազմ», տեղեկացրել են վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները:
Մոտ 160 000 գործող զինծառայողներ տեղակայված են Միացյալ Նահանգների սահմաններից դուրս, որոնց ճնշող մեծամասնությունը Գերմանիայում է:
«Թրամփը վրդովված է, որ նրանք [Եվրոպան], ըստ երեւույթին, նրանց մղում են պատերազմի», - ասել է Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրը:
ԱՄՆ ազգային անվտանգության ներկայացուցիչ Բրայան Հյուզն ասել է. «Չնայած որեւէ կոնկրետ հայտարարություն առայժմ չի կանխատեսվում, ամերիկյան զինված ուժերը միշտ դիտարկում են աշխարհով մեկ զորքերի վերատեղակայման հնարավորությունը՝ մեր շահերին սպառնացող ընթացիկ սպառնալիքները լավագույնս լուծելու համար»: The Telegraph-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահը դիտարկում է Գերմանիայից զորքերը Հունգարիայում վերատեղակայելու հնարավորությունը, որը սերտ հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի հետ։





























