Դա վերաբերում է պաշտպանական նպատակների համար անհրաժեշտ տեղեկատվությանը, սակայն տվյալների փոխանակումը, որն Ուկրաինայի Զինված ուժերը կարող են օգտագործել ռուս զինվորականներին հարվածելու համար, «նվազել է», CNN-ին ասել են ԱՄՆ զինվորական պաշտոնյաները:
Նրանց խոսքով՝ ԱՄՆ-ը այս կերպ փորձում է խուսափել այն իրավիճակից, երբ իրեն կարող են համարել ռուսական դիրքերի վրա հարձակումներին ակտիվորեն աջակցող կողմ։
Նույն աղբյուրները հայտնել են, որ Իլոն Մասկի Starlink արբանյակային կապի համակարգը, որը վճռորոշ դեր է խաղում ուկրաինացի զինվորականների հաղորդակցման համար մարտադաշտում, հասանելի է մնում Ուկրաինայի զինված ուժերին, փոխանցել է DW-ն։ Մինչդեռ Business Insider պարբերականը մեջբերել է ուկրաինացի անօդաչու թռչող սարքի օպերատորի խոսքերն այն մասին, որ ինքը եւ իր գործընկերները բառացիորեն «կուրացել» են, երբ Maxar-ը դադարեցրել է նրանց արբանյակային պատկերներ տրամադրել: GPS-ազդանշանի լռեցման պայմաններում դրանք կարեւոր նշանակություն են ունեցել ռուսական զորքերի տեղաշարժերին հետեւելու եւ նրանց դիրքերը թիրախավորելու համար։





























