ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ հայտնել է, որ Կանադան երկար տարիներ «թալանել» է Միացյալ Նահանգներին՝ սակագներ սահմանելով փայտանյութի եւ կաթնամթերքի վրա։

Նա սպառնացել է պատասխան մաքսատուրքեր մտցնել Կանադայի հանդեպ առաջիկայում, տեղեկացրել է VOA-ն։

Ելութ ունենալով լրագրողների առջեւ Օվալաձեւ աշխատասենյակում՝ Թրամփը նշել է, որ «հսկայական սակագները», որոնք Կանադան մտցնում է ամերիկյան կաթնամթերքի եւ փայտանյութի հանդեպ, դրանց վաճառքը այդ երկրում դարձնում է անհնարին։

Նա ընդգծել է, որ եթե Օտտավան չչեղարկի սակագները, ԱՄՆ-ը ի պատասխան կմտցնի նման միջոցներ։