Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հայտնել է, որ կառուցողական հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
«Մենք քննարկել ենք Սաուդյան Արաբիայում ուկրաինական եւ ամերիկյան պատվիրակությունների առաջիկա հանդիպումը։ Ուկրաինան ցանկանում է, որ պատերազմն ավարտվի, եւ ԱՄՆ առաջնորդությունն անհրաժեշտ է կայուն խաղաղության հասնելու համար: Մենք նաեւ քննարկել ենք մեր երկկողմ համագործակցությունը զարգացնելու ուղիները»,- նշել է նա։
Սիբիգան նաեւ տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ եւ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային աջակցության համար։
«Ուկրաինան առաջին անգամ օգտագործել է Ֆրանսիայի տրամադրած Mirage 2000 ինքնաթիռները Ռուսաստանի զանգվածային օդային գրոհը հետ մղելու համար, եւ դրանք մեծ արդյունավետություն են ցուցադրել։ Մենք նաեւ համակարգել ենք դիրքերը խոշոր իրադարձություններից առաջ»,- ավելացրել է նա։





























