ԱՄՆ Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարության բոլոր աշխատակիցներին ուրբաթ տեղեկացրել են 25․000 դոլար վճարի դիմաց կամավոր հրաժարական տալու հնարավորության մասին, հաղորդում է CBS News-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ աղբյուրին:
Աշխատակիցներին պատասխանելու վերջնաժամկետ է տրվել մինչև մարտի 14-ը։
Ուրբաթ օրվա առաջարկը Թրամփի վարչակազմի ջանքերի մի մասն է՝ կրճատելու դաշնային աշխատուժը և կառավարության բյուջեն՝ աշխատանքից զանգվածային հեռացումների և ֆինանսական կրճատումների միջոցով: Այս գործընթացը հիմնականում իրականացնում է Իլոն Մասկի գլխավորած Կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչությունը (DOGE):
Փետրվարին դաշնային գործակալությունները հայտարարեցին ավելի քան 62․200 աշխատատեղերի կրճատման մասին՝ ԱՄՆ-ում աշխատողների կրճատումները հասցնելով ամենաբարձր մակարդակին՝ սկսած 2020 թվականի հուլիսից:
Իսկ անցած շաբաթ 15․000-ից 25․000 դոլարի համանման փոխանակում է առաջարկվել Սոցիալական ապահովության վարչության աշխատակիցներին:





























