Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ու Ցյանը կիրակի հայտարարել է, որ   ամերիկյան զենքի մի քանի միավորը չի փոխի, այսպես կոչված, «Թայվանի անկախության» կողմնակիցների աննախանձելի ճակատագիրը, հայտնում է Xinhua-ն։

«Որքան ավելի ուրախ են գոռգոռում, այսպես կոչված, «Թայվանի անկախությունը» ջատագովող անջատականները, այնքան ավելի ամուր է դառնում նրանց պարանոցի օղակը և ավելի սուր է դառնում նրանց գլխավերևում բարձրացված թուրը»,- հայտարարել է Ու Ցյանը:

«Չինաստանի ժողովրդաազատագրական բանակը գործուն ուժ է անջատողականության դեմ պայքարում և նպաստում է հայրենիքի վերամիավորմանը», - ընդգծել է նա՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին։

Նա հավելել է, որ կղզու շուրջ պարեկությունը և ռազմական զսպումը կանոն են դարձել վերջին տարիներին: