ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «սառել» է Բրիտանիայի նկատմամբ այն բանից հետո, երբ թագավոր Չարլզը Սանդրինգհեմում ողջունեց Վլադիմիր Զելենսկիին, գրում է Daily Mail-ը՝ հղում անելով Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրներին։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, ԱՄՆ նախագահի կողմնակիցները Ամերիկայում բրիտանացի պաշտոնյաներին հասկացրել են, որ ուկրաինացի առաջնորդի հետ թագավորի լուսանկարները ստիպել են Թրամփին իրեն «պակաս առանձնահատուկ» զգալ՝ կապված պետական այցով Մեծ Բրիտանիա այցելելու միապետի հրավերի հետ։
Ի պատասխան Թրամփի կողմնակիցներին ասվել է, որ «տեղին չէ» կառավարության կողմից թագավորին հրահանգել՝ չհանդիպել պարոն Զելենսկիի հետ։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագավորը նախորդ կիրակի էր հանդիպել Զելենսկիի հետ։
Համերաշխության հրապարակային ցուցադրումը տեղի էր ունեցել Զելենսկիի և Թրամփի վիճաբանությունից անմիջապես հետո:
Պետական այցով Մեծ Բրիտանիա այցելելու թագավորի հրավերը Թրամփին է փոխանցել Քիր Սթարմերը։





























