Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո իսրայելցի օրենսդիրները պատրաստվում են հանդիպել՝ քննարկելու այդ օրինակին Իսրայելի հետևելու հնարավորությունը, գրում է Times of Israel-ը:
Քնեսեթի հայտարարության համաձայն, երկուշաբթի օրը Քնեսեթի առողջապահության հարցերով հանձնաժողովը հատուկ քննարկում կանցկացնի «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից Իսրայելի դուրս գալու» թեմայով։ Հաղորդվում է, որ բանավեճը նախատեսված է վարչապետ Բենիամին Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցության անդամների, ինչպես նաև ծայրահեղ աջ «Կրոնական սիոնիզմ» և «Օցմա Յեհուդիտ» կուսակցությունների պատգամավորների խնդրանքով:
«Կազմակերպության քաղաքականությունը հաճախ արատավորվում է հակասեմիտիզմով և Իսրայելի նկատմամբ բացահայտ խտրականությամբ և Իսրայելի՝ որպես ինքնիշխան պետության, օրինականության լուրջ խախտում է ներկայացնում»,- պարզաբանել են իսրայելցի օրենսդիրները։
Ավելի վաղ ԱՀԿ-ն սուր քննադատության էր ենթարկել Գազայում Իսրայելի գործողությունները, մասնավորապես հիվանդանոցների վրա հարձակումները։
Իսրայելն իր հերթին հայտարարել է, որ «ՀԱՄԱՍ-ը և Գազայի մյուս ահաբեկչական խմբավորումները հիվանդանոցներն օգտագործում են որպես հենատարածքներ հարձակումների համար»։





























