Ռումինիայի ընտրական հանձնաժողովը չեղարկել է Վլադիմիր Պուտինի երկրպագու եւ ՆԱՏՕ-ի քննադատ Կելին Ջորջեսկուի գրանցումը առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար։ Անցած տարեվերջին նա, առանց գումար ծախսելու եւ փաստացի չմասնակցելով ընտրարշավին, բոլորի համար անսպասելիորեն հաղթել էր ընտրությունների առաջին փուլում։ Բայց Սահմանադրական դատարանը չեղարկել է այդ արդյունքը՝ դա բացատրելով «ընտրական գործընթացին պետական եւ ոչ պետական միջամտությամբ»։
Նոր ընտրությունները նշանակված են մայիսի 4-ին եւ 18-ին։ Ջորջեսկուն, որին, ըստ հարցումների, այժմ աջակցում է ընտրողների մոտ 40 տոկոսը (չեղարկված ընտրություններում նա ստացել է ձայների 22,9 տոկոսը), պատրաստվում էր մասնակցել դրանց։ Բայց ընտրական հանձնաժողովը կիրակի հայտնել է, որ նա հեռացվում է ծայրահեղականության դեմ օրենքները խախտելու համար: Ջորջեսկուն 24 ժամ ունի բողոքարկելու, իսկ Գերագույն դատարանն այնուհետեւ ունի 48 ժամ՝ վճիռ կայացնելու համար: Այսպիսով, Ջորջեսկուի՝ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի մինչեւ չորեքշաբթի երեկո։
«Եվրոպան այժմ բռնապետություն է, Ռումինիան բռնակալության տակ է»,- գրել է Ջորջեսկուն, որն ավելի վաղ ցուցմունքներ տալը դատախազությունում ավարտել էր նացիստական ողջույնով, որտեղ նրան հարցաքննել են ֆաշիստականխմբավորումների հետ կապերի եւ սահմանադրական կարգը տապալելու փորձերի մասին, գրել է Financial Times-ը: Իլոն Մասկը ընտրական հանձնաժողովի որոշումն անվանել է «խելագար», որն աջակցում է Ջորջեսկուին եւ նույնպես նկատվել է նացիստական ողջույնով Դոնալդ Թրամփի երդմնակալության ժամանակ։
Ընտրական հանձնաժողովի տեղեկացմամբ՝ այստեղ ստացվել է ավելի քան 1 000 առարկություն Ջորջեսկուի թեկնածության դեմ՝ վկայակոչելով նրա ծայրահեղական գործունեությունը եւ աջակցությունը Ռումինիայի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ֆաշիստական առաջնորդներին:
Ընտրությունների առաջին փուլի արդյունքները չեղարկվել են դեկտեմբերին, երբ ռումինական հատուկ ծառայությունները ապացույցներ են ներկայացրել, որ Ջորջեսկուի օգտին իրականացվել է ռազմավարություն, որը Ռուսաստանն ավելի վաղ կիրառել էր Ուկրիանայում եւ Մոլդովայում։





























