Ղրղզստանի եւ Տաջիկստանի նախագահներ Սադիր Ժապարովն ու Էմոմալի Ռահմոնը մտադիր են Բիշքեկում կայանալիք հանդիպման ժամանակ սահմանի մասին համաձայնագիր ստորագրել։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ղրղզստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Մուրատբեկ Ազիմբակիեւը։
«Նախատեսվում է ընդունել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի եւ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի համատեղ հայտարարություն, Ղրղզստանի Հանրապետության եւ Տաջիկստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի մասին համաձայնագրի եւ երկկողմ այլ փաստաթղթերի ստորագրում»,- ասել է նա՝ մեկնաբանելով մարտի 12-13-ին Տաջիկստանի նախագահի Բիշքեկ կատարած պետական այցը։
Ազիմբակիեւի խոսքով՝ այցի շրջանակում Տաջիկստանի նախագահը նաեւ հանդիպումներ կունենա Ղրղզստանի խորհրդարանի նախագահ «Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլի եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության նախագահ Ադիլբեկ Կասիմալիեւի հետ»։





























