Գիտնականները պնդում են, որ ունեն առաջին տեսագրությունը, թե ինչպես են միաեղջյուրներն օգտագործում իրենց ժանիքները ոչ միայն կերակրման ժամանակ ձկներին հարվածելու և սիրահետումների, այլ, ըստ նոր հետազոտության, նաև խաղային վարքի համար:

Գիտնականներն առանձնապես չեն հետևել միաեղջյուրների փոխազդեցություններին իրենց բնական միջավայրում, ինչը ենթադրություններ է առաջացրել այս տեսակի պարուրաձև ժանիքների նշանակության մասին:

Հիմնականում արուների մոտ հայտնաբերված ժանիքի երկարությունը հասնում է 3 մետրի:

Սակայն այժմ, անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, Կանադայի Բարձր Արկտիկայում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ միաեղջյուրն ընդունակ է օգտագործել իր ժանիքները ոչ միայն սիրահետումների համար:

Ընդհանուր առմամբ, հետազոտողները հայտնաբերել և նկարագրել են միաեղջյուրների ավարին առնչվող վարքի 17 տարբեր ձևեր: Հետազոտությունները, որոնք հրապարակվել են Frontiers in Marine Science հանդեսում, միաեղջյուրների և ձկների միջև փոխազդեցությունների և դինամիկայի լայն շրջանակ են բացահայտում, ինչպես նաև ի հայտ բերում շարժվող թիրախներին հետևելու նրանց ժանիքների արտասովոր ճարպկությունը, ճշգրտությունը և արագությունը:

«Այն փաստը, որ այս կենդանիները ձուկ չեն որսում, այլ ուսումնասիրում են դրանք, մանիպուլյացիայի ենթարկում և շփվում նրանց հետ, իսկական իրադարձություն է դարձել», - ասում է, Ֆլորիդայի Ատլանտյան համալսարանի Հարբոր մասնաճյուղի օվկիանոսագիտական ​​ինստիտուտի հետազոտող պրոֆեսոր, հետազոտության առաջատար հեղինակ դոկտոր Գրեգորի Օ'Կորի-Քրոուն:

Հետազոտողների խումբը 2022 թվականի ամռանը կանադական Նունավուտի Սոմերսեթ կղզու արևելյան մասում գտնվող Քրեսվել ծովածոցում անօդաչու թռչող սարքով բեկումնային կադրեր է նկարահանել:

Կադրերը վերլուծելիս գիտնականները միաեղջյուրների վարքագծի նրբերանգներ են նկատել։ Կադրերը նույնիսկ ցույց են տալիս մի դեպք, երբ միաեղջյուրը շփվել է ձկան հետ՝ բազմիցս հրելով նրան իր ժանիքով, որն իրականում հսկա ատամ է, չփորձելով ձկանն ուտել:

Ըստ Օ'Կորի-Քրոունի՝ երբ հետազոտողները միաեղջյուրների և ձկների միջև որոշ փոխազդեցության մեջ ագրեսիայի բացակայություն են նկատել, հասկացելեն, որ այս սցենարներն ավելի շատ նման են կատվի և մկան խաղի, որտեղ կենդանիները հետապնդում կամ «խաղում» էին, ոչ թե որս անում: