Reuters-ը տարածել է Կանադայի այժմ նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի լուսանկարը, ով իր աթոռը դուրս է բերում Համայնքների պալատից և լեզու է ցույց տալիս լուսանկարիչներին:

Գործակալության նյութը նվիրված է Թրյուդոյի հանդիպմանն իր իրավահաջորդի՝ Կանադայի նոր վարչապետ Մարկ Քարնիի հետ։

Մյուս լուսանկարներում երևում է, որ Քարնին հաղթական ժեստ է անում, իսկ Թրյուդոն և Քարնին գրկախառնված են:

Մարկ Քարնին կիրակի ընտրվել է Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության նոր առաջնորդ և կլինի երկրի հաջորդ վարչապետը։ Սրանք ներկուսակցական ընտրությունների արդյունքներն են, որոնցում նա ստացել է այս քաղաքական ուժի անդամների ձայների 85,9%-ը։