Միացյալ Նահանգները կսկսի օրենք կիրառել կանադացիների նկատմամբ, որը նրանցից կպահանջի գրանցվել իշխանության մարմիններում: Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք ԱՄՆ են այցելում 30 օր կամ ավելի օրով, հայտնել է The New York Times-ը։
Նոր պահանջը հիմնված է ներգաղթի մասին գործող օրենքների վրա: Նշել է, որ 14 տարեկան եւ ավելի բարձր օտարերկրյա քաղաքացիները, որոնք գրանցված չեն ԱՄՆ իշխանական մարմիններում, պետք է գրանցվեն եւ մատնահետք տան, եթե ծրագրում են մնալ Միացյալ Նահանգներում 30 օր կամ ավելի: Սակայն գործնականում այդ կանոնը չի կիրառվել Կանադայի քաղաքացիների նկատնամբ, որոնք հատել են ԱՄՆ սահմանը ցամաքային սահմանով։
NY-ը գրել է, որ իր երկրորդ ժամկետի առաջին օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ գործելակերպը կփոխվի հրամանագրով, որը պահանջում է նախկինում փաստաթղթեր չունեցող բոլոր օտարերկրյա քաղաքացիներին համապատասխանել օրենքը: Հրամանագրում նաեւ նշվել է, որ օրենքի պահանջներին չհամապատասխանելը «դիտարկվելու է որպես քաղաքացիական եւ քրեական առաջնահերթություն»:
Կանադացի պաշտոնյաները հայտնել են, որ համապատասխան ծանուցումը ստացել են Կանադայի իշխանությունները: Այս մասին ավելի վաղ գրել էր ABC News-ը։
ԱՄՆ քաղաքացիության եւ ներգաղթի ծառայությունները (USCIS) շուտով հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ ներքին անվտանգության նախարարությունը կբացատրի, թե ինչպես կարող են դա անել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք դեռ չեն կատարել գրանցման պահանջը:





























