ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտի (DOGE) ղեկավար եւ գործարար Իլոն Մասկը «հանցագործություն» է անվանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աշխատակիցներին տրված կարգադրությունը գաղտնի փաստաթղթերը եւ անձնակազմի տվյալները ոչնչացնելու մասին:
«Հանցանշանների ոչնչացումը հանցագործություն է»,- գրել է Մասկը X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով լուրը։
Այդ կարգադրության մասին ավելի վաղ հայտնել էր New York Times թերթը: Թերթի տվյալներով՝ USAID բարձրաստիճան պաշտոնյան գործակալության աշխատակիցներին ասել է, որ դատարկեն գաղտնի փաստաթղթեր եւ աշխատակիցների տվյալներ պարունակող չհրկիզվող պահարանները՝ մանրացնելով թղթերը կամ դնելով դրանք այրվելու համար նախատեսված տոպրակների մեջ:





























