ԱՄՆ կրթության նախարար Լինդա Մաքմահոնը հայտնել է, որ գերատեսչության աշխատակազմի գրեթե 50 տոկոսը կրճատվել է: Սա գործակալության փակմանն ուղղված առաջին քայլն է, որը խոստացել է անել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է CNN-ը։
«Աշխատանքների կրճատումները «առաջին քայլն են վերացնելու այն, ինչ ես համարում եմ բյուրոկրատական ուռճացում», - ասել է նա Fox News-ին ՝ ընդունելով, որ դեպարտամենտի փակումը կպահանջի Կոնգրեսի գործողությունները:
Թեև Մաքմահոնը խոստովանել է, որ բազմաթիվ աշխատատեղեր են փակվել, նա նշել է, որ վարչությունը պահպանել է ճիշտ մարդկանց՝ ապահովելու համար, որ որևէ ծրագիր «չանտեսվի»: Մասնավորապես՝ ԱՄՆ Կոնգրեսի դրամաշնորհներն ու հատկացումները։





























