Գրենլանդիայի աջ կենտրոնամետ ընդդիմադիր «Դեմոկրատներ» (Demokraatit) կուսակցությունը հաղթել է համընդհանուր ընտրություններում՝ անկախության օգտին ձայների ճնշող մեծամասնությամբ և կիսաինքնավար տարածքը վերահսկողության տակ առնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոստումով, հայտնում է BBC News-ը։
«Դեմոկրատները», որոնք հանդես են գալիս Դանիայից աստիճանական անկախության օգտին, հավաքել են ձայների մոտ 30%-ը, ինչը վկայում է գրեթե լիակատար հաղթանակի մասին:
«Գրենլանդիային պետք է, որ մենք միասնական լինենք այն ժամանակ, երբ դրսից մեծ հետաքրքրություն կա,- տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է կուսակցության առաջնորդ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը։ Միասնությունն անհրաժեշտ է, ուստի բոլորի հետ բանակցությունների մեջ ենք մտնելու»:
Այժմ նրա կուսակցությունը պետք է բանակցի այլ կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու համար։
«Դեմոկրատները», որոնց ձայները 2021 թվականի համեմատ ավելացել են ավելի քան 20%-ով, համարվում են անկախության համար պայքարող չափավոր կուսակցություն։
Մեկ այլ ընդդիմադիր Naleraq («Ուղենիշ») կուսակցությունը, որը ձգտում է անհապաղ սկսել անկախության ձեռքբերման գործընթացն ու ավելի սերտ կապեր հաստատել ԱՄՆ-ի հետ ձայների գրեթե մեկ քառորդով երկրորդ տեղում է:
Naleraq-ի աջակցությունը մեծացել է քվեարկության նախաշեմին Գրենլանդիայի ամենահայտնի երիտասարդ քաղաքական գործիչներից մեկի՝ Ակի-Մաթիլդա Հեղ-Դամի ՝ իշխող կուսակցություններից մեկը լքելու որոշումից հետո:
Ժողովրդական քվեարկության արդյունքում «Դեմոկրատների» առաջնորդ Յենս Ֆրեդերիկ Նիլսենից հետո այն երկրորդ տեղում է:
Գրենլանդիան՝ աշխարհի ամենամեծ կղզին Հյուսիսային Սառուցյալ և Ատլանտյան օվկիանոսների միջև, շուրջ 300 տարի վերահսկվում է Դանիայի կողմից։
Գրենլանդիան կառավարում է իր ներքին գործերը, սակայն արտաքին և պաշտպանական քաղաքականության վերաբերյալ որոշումներն ընդունվում են Կոպենհագենում։ Ընտրություններին մասնակցող վեց հիմնական կուսակցություններից հինգը պաշտպանում են Կոպենհագենից անկախությունը, սակայն համաձայն չեն դրան հասնելու տեմպերի հետ։





























