Բելառուսը ներկայումս արտադրում է «Օրեշնիկի» արձակման կայաններ և սպասում է Ռուսաստանի Դաշնությունից հրթիռներին: Այս մասին լրագրողներին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ТАСС-ը։
«Երբ ես խորացա այս խնդրի մեջ, (Ռուսաստանի նախագահ) Վլադիմիր Վլադիմիրովիչը (Պուտինը) ինձ դրանում ներգրավեց, պարզվեց, որ բացի հրթիռից, այս ամենը պետք է արտադրվի, և մենք դա անում ենք Բելառուսում», - ասել է Լուկաշենկոն,- «Մենք այսօր արդեն ավարտում ենք մի քանի արձակման կայաններ, որոնք նախատեսված են Օրեշնիկի համար»։
«Մեզ մեր ավագ եղբորից հրթիռ է պետք»,- հավելել է Լուկաշենկոն։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահն այսօր Կրեմլում ընդունել է բելառուս գործընկերոջը։





























