Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ եթե Ռուսաստանը համաձայնության գա Միացյալ Նահանգների հետ, ապա Եվրոպայի և Ուկրաինայի համար դա «վատ կվերջանա», գրում է РИА-ն։

«Եթե ռուսները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգների հետ համաձայնության գան, դա կլինի Եվրոպայի և Ուկրաինայի վերջը։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցային գործընթացում այսօր նրանց ձեռքում է այդ Եվրոպայի ճակատագիրը»,- ասել է Լուկաշենկոն Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսում, հավելելով, որ Եվրոպան ղեկավարվում է և հավանաբար կշարունակի անհեռատեսորեն վարվել:

Հիշեցնենք, որ Լուկաշենկոն Կրեմլ էր ժամանել հինգշաբթի կեսօրին՝ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար։

Լուկաշենկոն պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում, որը նրա առաջին արտասահմանյան այցն է այս տարվա հունվարին նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո։ Կրեմլում նշել են, որ այս փաստը վկայում է երկրների միջև հարաբերությունների առանձնահատուկ բնույթի մասին։