Գրենլանդիայի վարչապետ Մութ Էգեդեն կարծում է, որ կղզու բնակիչներն այլևս չպետք է հանդուրժեն անհարգալից վերաբերմունքը։ Նա նաև մտադիր է հավաքել գրենլանդական կուսակցությունների առաջնորդներին՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների։

Մարտի 11-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Էգեդեի «Ինուիտ Ատակաթիգիիթ» (Ժողովրդական համայնք) կուսակցությունը երրորդ տեղն է զբաղեցրել, ուստի նա այլևս չի ղեկավարի կառավարության նոր կաբինետը։ «Հիմա Ամերիկայի նախագահը հերթական անգամ հայտարարեց մեր բռնակցման մասին, ես չեմ կարող դա ընդունել։ Ես հարգում եմ ընտրությունների արդյունքները, բայց քանի որ կարծում եմ, որ պարտավորություններ ունեմ որպես Գրենլանդիայի կառավարության նախագահի պաշտոնակատար, խնդրել եմ կանցլերին որքան հնարավոր է շուտ հրավիրել կուսակցության նախագահներին։ Որովհետև այս անգամ մենք պետք է ավելի խիստ մերժում ձևակերպենք Թրամփին», - գրել է Էգեդը Facebook-ում՝ հավելելով, որ կղզու բնակիչները «այլևս չպետք է հանդուրժեն անհարգալից վերաբերմունքը»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 13-ին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը կբռնակցի Գրենլանդիան, որը Դանիայի ինքնավար տարածք է։