Չիկագո գետը կանաչ գույնով է փայլում, երբ ԱՄՆ համանուն քաղաքում սկսվում է Սուրբ Պատրիկի օրվա ամենամյա տոնակատարությունը, հայտնում է Associated Press-ը։
Շաբաթ օրը հազարավոր մարդիկ շարք էին կանգնել գետի երկայնքով, տեղ զբաղեցրել կամուրջների վրա և ուրախ բացականչում էին, երբ Չիկագոյի սանտեխնիկների արհմիության 130 անդամները նավակներից ներկը թափում էին ջրի մեջ՝ շարունակելով ավանդույթը, որը նրանք սկսել են մոտ 63 տարի առաջ:
Ներկումն իրականացվում է քաղաքի կենտրոնում Սուրբ Պատրիկի օրվա ամենամյա շքերթից առաջ: Տոնը, որն այս տարի նշվում է երկուշաբթի օրը, նվիրված է իռլանդական մշակույթին։
Սուրբ Պատրիկը Իռլանդիայի հովանավոր սուրբն է, և համարվում է, որ նա է քրիստոնեությունն այստեղ բերել հինգերորդ դարում:





























