Գիտնականները զգուշացնում են, որ Հավայան կղզիները 40 անգամ ավելի արագ են անցնումմ ջրի տակ, քան սպասվում էր, եւ սարսափելի ջրհեղեղները կարող են սկսել ոչնչացնել ձեռնարկություններն ու տները տասնամյակների ընթացքում:
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ Օահուի հիասքանչ ափամերձ տարածքները, ներառյալ Հոնոլուլուն, Վայկիկին, Փերլ Հարբորը եւ Էվա լողափը, կբախվեն կտրուկ փոփոխությունների, քանի որ ծովի մակարդակի բարձրացումը դրանք մղում է ջրի տակ, ինչի արդյունքում ենթակառուցվածքների ծախսերը կկազմեն 12,9 մլրդ դոլար, պարզվել է նոր հետազոտության արդյունքում:
Օահուի Հարավային ափի որոշ տարածքներ տարեկան ջրկի տակ են անցնում մոտ 25 միլիմետրով, ինչը 40 անգամ ավելի արագ է, քան սպասվում էր:
«Այն տարածքներում, որտեղ ջուրն արագ նստում է, ծովի մակարդակի բարձրացման հետեւանքները կզգան ավելի շուտ, քան նախկինում ենթադրվում էր, ինչը նշանակում է, որ պետք է ավելի շուտ պատրաստվել ջրհեղեղներին»,- գրել է հետազոտության համահեղինակ Քայլ Մյուրեյը, հետազոտության արդյունքները հրապարակվել են Communications Earth & Environment:
Հետազոտությունը ցույց է տվել, որ Փերլ Հարբորի հիմնական զբոսաշրջային տարածքը եւ Մապունապունայի շրջակա տարածքը կարող են հեղեղվել այս տասնամյակի ընթացքում՝ 30 տարի շուտ, քան սպասվում էր Մապունապունայի համար: Սակայն այնպիսի տարածքներ, ինչպիսին են Հոնոլուլուի կենտրոնը, օդանավակայանը, Ewa Beach-ը եւ Waikiki-ն, կսկսեն իսկապես զգալ դրա հետեւանքները մինչեւ 2080թ., երբ դրանք «կանոնավոր հեղղեումների ենթարկվեն»:
Մինչեւ 2080թ. կանխատեսվող ծովի մակարդակը կլինի ընդամենը վեց ոտնաչափից քիչ, ինչը կազդի ափամերձ այնպիսի տարածքների վրա, ինչպիսին է Մապունապունան:
Ըստ հետազոտության՝ մինչեւ 2100թ. ջրի մակարդակը կարող է բարձրանալ ութ ոտնաչափով:





























