ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի նախատեսում որևէ բացառություն պողպատի և ալյումինի մաքսատուրքերի ներդրման հարցում։ Նա ընդգծել է, որ համապատասխան տուրքերն ուժի մեջ կմտնեն ապրիլի 2-ից, տեղեկացրել է Reuters-ը։

Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ ունեցած զրույցում Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ փոխադարձ մաքսատուրքերը ԱՄՆ առեւտրային գործընկերների համար կներդրվեն ավտոմեքենաների մաքսատուրքերին զուգահեռ:

«Որոշակի դեպքերում՝ թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Նրանք գանձում են մեզանից, մենք էլ՝ նրանցից։ Այդ դեպքում, ի հավելումն դրա, մեքենաների, պողպատի, ալյումինի հարցում մենք որոշ լրացումներ կունենանք»,- ասել է Թրամփը։