Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները դեկտեմբերի 23-ին, ժամը 13.20-ին,ստուգման նպատակով կանգնեցրել են 43-ամյա Աշոտ Ծատուրյանի վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել հացենու փայտով:
Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարորդը ավտոմեքենայի եւ փայտանյութի վերաբերյալ փաստաթղթեր չներկայացնելով՝ հայտարարել է, որ այն գիշերը ապօրինի հատել է Ստեփանավանի անտառտնտեսության թիվ 1 պահաբաժնից:
Փայտանյութի քանակը եւ պատճառված վնասի չափը ճշտվում է:
Նշանակվել է մասնագիտական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:



























