Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում եվրոպական երկրներում ծնելիության մակարդակն իջել է վերարտադրման մակարդակից (թույլ տալով բնակչությանը մնալ նույն մակարդակի վրա), և այդ գործընթացը հետագայում միայն կսաստկանա:
ՄԱԿ-ի նոր զեկույցը ցույց է տալիս, որ եվրոպական երկրների մեծ մասի բնակչության թիվը մինչև 2100 թվականը զգալիորեն կկրճատվի, հաղորդում է Naked Science-ը:
Ամենաէական փոփոխությունները տեղի կունենան ամենախիտ բնակեցված երկրներում, մասնավորապես՝ Գերմանիայում (-13,8 միլիոն), Լեհաստանում (-18,8 միլիոն) և Իտալիայում (-23,8 միլիոն):
Ռուսաստանն ու Ուկրաինան միասին մինչև 2100 թվականը 40 միլիոն մարդ կկորցնեն:
Ընդսմին, միգրացիան (ինչպես մայրցամաքում, այնպես էլ տարածաշրջանից դուրս) կարող է նպաստել բնակչության աճին: Դա բնորոշ է Մեծ Բրիտանիային (+4,8 միլիոն) և Ֆրանսիային (+1,8 միլիոն)։
ՄԱԿ-ը կանխատեսում է, որ 2100 թվականին միայն յոթ եվրոպական երկրներ ավելի շատ բնակիչ կունենան, քան 2025 թվականին։





























