Միայն Միացյալ Նահանգների շնորհիվ է, որ ֆրանսիացիներն այսօր գերմաներեն չեն խոսում։ Դուք պետք է շատ շնորհակալ լինեք մեր մեծ երկրին։ Դրա մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը՝ ի պատասխան ֆրանսիացի պատգամավոր Ռաֆայել Գլյուկսմանի՝ Ազատության արձանը վերադարձնելու խնդրանքին։

Իրեն՝ Գլյուկսմանին Լևիթն անվանել է «անանուն, ցածրաստիճան ֆրանսիացի քաղաքական գործիչ», գրում է Ֆրանսպրես գործակալությունը։

Ավելի վաղ Եվրախորհրդարանը, ելույթ ունենալով իր ձախ կենտրոնամետ կուսակցության՝ Place publique-ի համագումարում, մեղադրել էր ԱՄՆ-ին «բռնակալների կողմը» կանգնելու որոշման մեջ և Վաշինգտոնից պահանջել էր վերադարձնել Ազատության արձանը Փարիզին՝ ֆրանսիացի ժողովրդի նվերն ամերիկացիներին՝ ի հիշատակ ամերիկյան անկախության պատերազմի ժամանակ երկու երկրների միջև դաշինքի, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։