Իրանի կառավարության խոսնակ Ֆաթիմա Մոհաջերանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններն օրակարգում են, գրում է Mehr-ը։
Իրանն իր պատասխանն է ուղարկել ԱՄՆ-ի նամակին, ասել է կառավարության խոսնակը։
«Իրանի պատասխանն այս նամակին պատրաստվել և ուղարկվել է։ Ըստ այդմ, օրակարգում ներառված է ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների հարցը։ Դիվանագիտական գործընթացը շարունակվում է», - ասել է նա։
Ուրբաթ օրը Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը Օմանի միջոցով իր պատասխանն է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին։




























