Մեծ Բրիտանիան երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանը կտեղափոխի ամենաբարձր մակարդակ՝ առաջիկա Օտարերկրյա ազդեցության գրանցման սխեմայի (FIRS) շրջանակում, որը Ռուսաստանից պահանջում է գրանցել Միացյալ Թագավորությունում քաղաքական ազդեցություն գործադրելու ցանկացած փորձ, հաղորդում է Reuters-ը:
Մեծ Բրիտանիայի անվտանգության նախարար Դեն Ջարվիսը հայտարարել է, որ ռուսական կառավարական մարմինները, զինված ուժերը, հետախուզական ծառայությունները և մի շարք քաղաքական կուսակցություններ պետք է գրանցվեն սխեմայի շրջանակում, որն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:
«Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ընդգծեց նրա մտադրությունը՝ խարխլելու եվրոպական և համաշխարհային անվտանգությունը»,- հավելել է նա՝ վկայակոչելով լրտեսությունը, հրկիզումը, կիբերհարձակումները և օրենսդիրների վրա հարձակումները:
Անցյալ ամիս Բրիտանիան Իրանը ներառեց նույն արտաքին ազդեցության ռեգիստրի առաջին հորիզոնականում:





























