Մոսկվայի արբիտրաժային դատարանը քննելու է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայցն ընդդեմ «Ալմազ» կենտրոնական ծովային կոնստրուկտորական բյուրոյի, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով դատարանի աղբյուրին։

«Հայցի քննարկումը նախատեսված է մայիսի 13-ին»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Հայցի էությունը, որը ներառում է 11,5 միլիոն ռուբլու պահանջ, դատարանը չի բացահայտել։

Մարտի սկզբին ՌԴ ՊՆ-ն հայց է ներկայացրել հակաօդային պաշտպանության համակարգեր արտադրող «Ակադեմիկոս Ա.Ա.Ռասպլետինի անվան «Ալմազ» գիտաարտադրական միավորում» բաժնետիրական ընկերության և Պետերբուրգի «Իմպուլս» ԳԱՄ-ի դեմ։

Պահանջների հիմքերն ու գումարի չափերը չեն նշվում։ Բացի այդ, փետրվարի 4-ից մարտի 28-ը Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը տասը հայց է ներկայացրել «Ռուսաստանի երկաթուղիներ»-ի դեմ՝ 105 միլիոն ռուբլու չափով: