Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի ներկայացուցիչներն ապրիլի 7-8-ը Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ, հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

«Այսօր եւ վաղը մենք կունենանք եւս մեկ եռակողմ հանդիպում Մոսկվայում, որի ընթացքում Չինաստանը, Ռուսաստանը եւ Իրանը կքննարկեն տարբեր ասպեկտներ՝ կապված միջուկային խնդրի, միջուկային համաձայնագրի եւ թիվ 2231 բանաձեւի հետ»,- Բաղայիի խոսքերը փոխանցել է IRNA գործակալությունը:

Կիրակի ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին ասել էր, որ Իրանը դեռեւս չի անցկացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների ոչ մի փուլ իր միջուկային ծրագրի շուրջ։ Թեհրանը պատրաստ է բանակցել Վաշինգտոնի հետ, բայց միջնորդների միջոցով։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի հարցազրույցում սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության չգան։