Վաշինգտոնն ու Թեհրանն անուղղակի բանակցություններ կանցկացնեն Օմանում ապրիլի 12-ին։ Այս մասին նշել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Х-ում։

«Իրանն ու Միացյալ Նահանգները շաբաթ օրը կհանդիպեն Օմանում՝ բարձր մակարդակի անուղղակի բանակցությունների համար»,- գրել է նա։- Սա ոչ միայն հնարավորություն է, այլեւ մարտահրավեր։ Գնդակը ամերիկյան դաշտում է»։

Մարտի 7-ին Թրամփը հայտնել էր, որ ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիին՝ առաջարկելով միջուկային բանակցություններ սկսել։ Թեհրանը հրաժարվել է Վաշինգտոնի հետ ուղիղ երկխոսությունից, սակայն հնարավոր է համարել միջնորդների միջոցով խորհրդակցությունները շարունակելը։

Մարտի 30-ին Թրամփը հայտնել էր, որ երկու շաբաթից լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի Իրանի դեմ, եթե միջուկային բանակցությունները ձախողվեն: Նա նաեւ սպառնացել է աննախադեպ ռմբակոծել իսլամական հանրապետությունը, եթե գործարքը մերժվի: Ի պատասխան՝ Խամենեին ասել է, որ չի հավատում ԱՄՆ ռազմական միջամտության հավանականությանը, սակայն զգուշացրել է, որ Իրանում անկարգություններ հրահրելու Վաշինգտոնի ցանկացած փորձ կարժանանա վճռական պատասխանի։