ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը երկուշաբթի օրը՝ ապրիլի 14-ին, կքննարկի ԵՄ բարձրաստիճան դիվանագետ Քաջա Կալլասի նորացված նախաձեռնությունը՝ Ուկրաինային ռազմական աջակցությունն ավելացնելու վերաբերյալ: Այս մասին European Pravda-ի թղթակցին անանունության պայմանով հայտնել է ԵՄ կարևոր երկրներից մեկի դիվանագետը, ով ծանոթ է Բրյուսելում այս հարցով ԵՄ դեսպանների հանդիպման արդյունքներին։
EuroPravda-ի դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ ԵՄ ԱԳ նախարարները ապրիլի 14-ին կքննարկեն Կալլասի նորացված առաջարկը՝ Ուկրաինային ռազմական աջակցության մասին, մասնավորապես՝ Ուկրաինային զինամթերքի մատակարարման ավելացման մասին։
«Coreper-ի (ԵՄ 27 անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտե) հանդիպման ժամանակ, որը նախապատրաստում է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստը, տեղի ունեցավ Ուկրաինայի վերաբերյալ ընդլայնված քննարկում: Անդամ երկրների մոտ կեսն աջակցում է Ուկրաինային ռազմական օգնության վերաբերյալ Կալլասի նախաձեռնությանը և համոզված է, որ այն պետք է մնա «սեղանին», մանավանդ, որ այն հիմա լրամշակվում է եւ գրեթե պատրաստ է:
«Այն, ինչ կարելի է վստահորեն ասել, այն է, որ, անկախ նրանից, դա կոչվում է «Կալլասի նախաձեռնություն», թե այլ բան, բոլորը համաձայնել են, որ Ուկրաինայի խնդրանքը, որը Զելենսկին հնչեցրել է մարտի 20-ին Եվրախորհրդի նիստում, 5 միլիարդ եվրո արժողությամբ զինամթերքի վերաբերյալ, պետք է արագ կատարվի»,- հավելել է նա։
EuroPravda-ի աղբյուրն ընդգծել է, որ «Կալլասի պլանի» այս հատվածում պետք է «ապրիլի 14-ին դրական ազդակներ ակնկալել»։



























