Եմենի բանակը հայտարարել է, որ 10 օրվա ընթացքում խոցել է հեռահար գործողության շառավղի ամերիկյան երեք անօդաչու թռչող սարք։

«Ի պատասխան ԱՄՆ-ի հարձակումներին, որոնք հանգեցրել են Եմենի խաղաղ բնակիչների նահատակությանը, մենք խոցել ենք հեռահար գործողության շառավղի ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքը։

Սա վերջին 10 օրվա ընթացքում ոչնչացված այս տեսակի ամերիկյան երրորդ անօդաչու թռչող սարքն է»,- ըստ IRNA գործակալության՝ նշել են Եմենի զինված ուժերը։