ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է «ինչ-որ պահի» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ԱՄՆ առաջնորդը դա հաստատել է Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում։

«Ինչ-որ պահի»,- նշել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հույս ունի հանդիպել Պուտինին Սաուդյան Արաբիայում: «Տեսնենք, մենք պետք է հասնենք այդ կետին»,- ավելացրել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը։ Նրա այցը Սաուդյան Արաբիա նախատեսված է մայիսին։

Այս համատեքստում Թրամփն անդրադարձել է ուկրաինական հակամարտությանը՝ ափսոսանք հայտնելով ռազմական գործողությունների շարունակման համար եւ, ըստ էության, արտահայտվելով դրանց շուտափույթ ավարտի օգտին։ «Մենք պետք է արագ հասնենք այդ կետին»,- համոզված է ԱՄՆ նախագահը։

«Ես ցանկանում եմ, որ գործարք կնքվի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ: Նրանք պետք է գործարք կնքեն: «Հուսով եմ, որ մենք կարող ենք գործարք կնքել Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ»,- ավելացրել է Թրամփը: