Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար ժամանակային շրջանակներ չկան, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ կողմերը շահագրգռված են շուտափույթ կարգավորմամբ, բայց միայն փոխադարձ շահերը հարգելու պայմանով, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Ոչ, ոչ մի ժամանակային շրջանակ չկա, կա ըմբռնում, որ բոլորը շահագրգռված են արագ կարգավորմամբ, բայց հարգելով կողմերի շահերը։ Մեզ համար դա, նախ եւ առաջ, ՌԴ շահերի պաշտպանումն է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով համապատասխան հարցին։