Մեծ Բրիտանիայի կառավարությունը չեղյալ է հայտարարել 89 ապրանքների ներմուծման մաքսատուրքերը՝ էլեկտրական մեքենաների մարտկոցներից մինչև մրգային հյութեր, որպեսզի աջակցի տեղական ընկերություններին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «առևտրային պատերազմի» պայմաններում։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը։

Պարբերականը նշում է, որ ներմուծման մաքսատուրքերի չեղարկումը ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականի հուլիսը։ Բրիտանական իշխանությունների կարծիքով, գանձումների չեղարկումը ընկերություններին թույլ կտա տարեկան մոտ 17 մլն ֆունտ (22 մլն դոլար) խնայել։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակը հայտարարել էր գլոբալացման դարաշրջանի ավարտի մասին՝  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի սահմանած  մաքսատուրքերի պատճառով։