Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հաստատել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կայցելի Թեհրան, գրել է Mehr-ը։
Նա ավելացրել է, որ ներկայում Իրանի առաքելությունը Վիեննայում հետեւում է օրակարգի, հանդիպումների եւ այլ կետերի մանրամասներին՝ կապված Գրոսիի այցելության հետ։
Ավելի վաղ տեղեկացված աղբյուրը Axios-ին հայտնել էր, որ Գրոսին այս շաբաթ կայցելի Թեհրան՝ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ բանակցությունների երկրորդ փուլից առաջ: Ակնկալվում է, որ Գրոսին կքննարկի ԱԷՄԳ մոնիթորինգի եւ ստուգման գործունեությունը Իրանի միջուկային օբյեկտներում, ասել են աղբյուրները:





























