Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ծրագրում է այս շաբաթ այցելել Մոսկվա։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Նշելով, որ Արաղչիի այցը Մոսկվա նախապես ծրագրված էր, Բաղային հավելել է, որ արտգործնախարարը նաև խորհրդակցություններ կանցկացնի ռուսների հետ Վաշինգտոնի հետ իր բանակցությունների վերաբերյալ, հաղորդում է Mehr-ը։

«Արաղչին այս շաբաթվա վերջին կիրականացնի նախապես ծրագրված այցը Մոսկվա և կօգտագործի այս հնարավորությունը՝ քննարկելու Մուսկատում բանակցությունների հետ կապված վերջին զարգացումները»,- ասել է նա։