Թուրքիայի օդուժերին պատկանող F-16 կործանիչները դեկտեմբերի 28-ի երեկոյան ռմբակոծության են ենթարկել Իրաքի հետ սահմանակից Շրնաք նահանգի Ուլուդերեյի շրջանի Օրթասու գյուղի շրջակայքը, որի հետեւանքով նախնական տեղեկություններով սպանվել է 35 հոգի:
Թուրքական աղբյուրները նշում են, թե գործողությունները իրականացվել են PKK-ի քուրդ զինյաների դեմ, սակայն այդ հատվածի գյուղացիները պնդում են, որ սպանվածները քաղաքացիական անձիք են: Կան պնդումներ, թե նրանք Իրաքից մաքսանենգ վառելիք են տեղափոխելուց եղել, երբ հայտնվել են ռմբակոծության տակ:
Ուլուդերեյի քաղաքապետը հայտնել է, թե միայն Օրթասու գյուղից սպանվել է 30 հոգի:
Տեսանյութը դիտելու համար սեղմեք այստեղ:



























