ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆն Իրանի հետ բանակցություններից առաջ՝ ապրիլի 18-ին Փարիզում կհանդիպի իսրայելական «Մոսսադի» ղեկավար Դեյվիդ Բառնեայի և Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերի հետ։ Դրա մասին գրում է Axios ամերիկյան տեղեկատվական պորտալի թղթակից Բարաք Ռավիդը՝ վկայակոչելով իսրայելական աղբյուրները։

«Ուրբաթ, Հռոմում Իրանի միջուկային համաձայնագրի բանակցություններից առաջ, նախարար Ռոն Դերմերը և «Մոսսադի» ղեկավար Բառնեան մեկնեցին Փարիզ՝ հանդիպելու Սպիտակ տան բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ», - գրել է Ռավիդը X-ում: