ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ եվրոպացիները պետք է շատ շուտով լուրջ որոշում ընդունեն պատժամիջոցների վերաբերյալ, քանի որ Իրանն ակնհայտորեն չի կատարում ներկա գործարքը, հաղորդել է ԱՄՆ Պետքարտուղարությունը։
«ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն այցելեց Թեհրան և հրապարակավ հայտարարություններ արեց՝ շեշտելով, որ Իրանն ավելի քան երբևէ մոտ է միջուկային զենքի ստեղծմանը: ԱՄՆ նախագահը հասկացրեց, որ Իրանը միջուկային զենք չպետք է ունենա: Դա տեղի չի ունենա: Հուսով ենք՝ բանակցությունները կշարունակվեն, և որ դրանք կարող են հանգեցնել ինչ-որ բանի: Մենք բոլորս կնախընտրենք խաղաղ և երկարաժամկետ լուծում:
Իսկ եթե Իրանը չկատարի պահանջները, եվրոպացիները ստիպված կլինեն նորից պատժամիջոցներ կիրառել»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։





























